-
24.04.2020|
15:32
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Հայաստանից ուղարկեք Ձեր անունը և ազգանունը 1915 կարճ համարին և միացեք հիշատակի և խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24-ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին և Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։
-
24.04.2020|
15:31
Այսօր մենք հիշում ենք 1915-ի Հայոց ցեղասպանությունը և մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։ ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
-
24.04.2020|
15:30
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը այդ երկրի խորհրդարանն է։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նման թեմայով քննարկումներ պիտի տեղի ունենան 100-րդ տարվա կենսագրությունը բոլորող Թուրքիայի խորհրդարանում՝ գրում է Ermenihaber.am-ը։
-
24.04.2020|
15:29
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ.
Այս տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հայ ժողովրդի և ողջ մարդկության բարեկամների հետ միասին հանդիսավոր կերպով կոգեկոչի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին:
-
24.04.2020|
15:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբդերդի բարձունքից հանդես է եկել ուղերձով.
-
24.04.2020|
15:26
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի թեմային. «Այս անգամ Ապրիլի 24-ին պետք է տանը մնանք, բայց այնուհանդերձ մենք միասնաբար ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը»:
-
24.04.2020|
15:26
Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, քննարկվել են մինչև 2025-ը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծի չհամաձայնեցված հարցերը՝ հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
-
24.04.2020|
15:25
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2,7 միլիոնը, համաճարակի զոհերի թիվը՝ 191 000-ը, 50 000-ը մահացել է ԱՄՆ-ում: Բուժվածների թիվն անցել է 750 000-ը:
-
24.04.2020|
15:23
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 73-ով՝ հասնելով 1596-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
-
24.04.2020|
15:22
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է: